Նորություններ
Պատահարներ
Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել
15:40 / 09.12.2022

Դեկտեմբերի 9-ին, ժամը 13։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացի Գ․ Բ․-ի (ծնված 1948 թ․) դին։