Նորություններ
Պատահարներ
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին
07:30 / 05.12.2022

Դեկտեմբերի 1-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը․ կա 3 տուժած: