Նորություններ
Պատահարներ
Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել (թարմացված)
21:45 / 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք, բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ Երևան-Աստրախան չվերթն իրականացնող B55 տիպի ինքնաթիռը Ջրաբեր գյուղի ավազի հանքի մոտակայքում ընկել է և բռնկվել։
Տեղում հայտնաբերվել են 2 օդաչուների (ՌԴ քաղաքացիներ՝ Ա․ Պ․, ծնված 1979 թ․ և Վ․ Ռ․, ծնված 1983 թ․) այրված դիերը։
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։ Այրվել է ինքնաթիռը։