Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և զոհ (թարմացված)

19:26 / 25.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 18։12-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Դ. Հ., ծնված 1987 թ․) և «Mercedes Viano» (վարորդ՝ Մ. Վ., ծնված 1947 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Վարորդները և տուժածներ` Վ. Ա.-ն (ծնված 1979 թ․), Զ. Խ.-ն (ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ Մ. Վ.-ն մահացել է, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները, Դ. Հ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:

← Վերադառնալ ցուցակին