Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Տաշիր-Ձյունաշող ավտոճանապարհին
17:35 / 25.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 14։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձյունաշող գյուղից Վրաստան տանող ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Ձյունաշող ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:03-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ձյունաշող գյուղից 10 բնակիչ։