Նորություններ

Պատահարներ

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում (թարմացված)

18:53 / 25.11.2022



Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 18։49-ին: Այրվել է 25 հա խոտածածկույթ (որից 5 հա անտառամիջյան հատվածում)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 փրկարարական ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից, ներգրավվել է 1 ջրատար և 1 օժանդակ տեխնիկա։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարարական ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:

← Վերադառնալ ցուցակին