Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

07:50 / 25.11.2022

Նոյեմբերի 21-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 10 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Արզական գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 34 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

← Վերադառնալ ցուցակին