Նորություններ
Պատահարներ
Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ
22:35 / 21.11.2022

Նոյեմբերի 21-ին, ժամը 19։37-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարչապետ-Պրիվոլնոյե միջհամայնքային հատվածում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։10-ին, մարվել՝ 21։20-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար ծառայող, 15 գյուղացի, անտառտնտեսության 10 և պարեկային ծառայության 2 աշխատակից։