Նորություններ
Պատահարներ
Ակունք գյուղում այրվել է անասնակեր (թարմացված)
23:50 / 21.11.2022

Նոյեմբերի 21-ին, ժամը 19։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակունք գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։23-ին, մարվել՝ 23:15-ին: Այրվել է մոտ 1700 հակ կուտակած անասնակեր: