Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Արա լեռան լանջին (թարմացված)
19:05 / 21.11.2022

Նոյեմբերի 21-ին, ժամը 16։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արա լեռան լանջին այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։35-ին, մարվել՝ 19։04-ին։ Այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ։