Նորություններ
Պատահարներ
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
18:08 / 21.11.2022

Նոյեմբերի 21-ին, ժամը 15։30-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։24-ին, մարվել՝ 16։46-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։