Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Այգուտ գյուղի հարակից հանդամասերից մեկում (թարմացված)
16:40 / 21.11.2022

Նոյեմբերի 21-ին, ժամը 11։40-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այգուտ գյուղի հարակից հանդամասերից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ (որից մոտ 3 հա անտառածածկ տարածք)։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար ծառայող, անտառտնտեսության 8 աշխատակից և 2 ոստիկան։