Նորություններ
Պատահարներ
Հրդեհի ահազանգ Շաղափ գյուղում (թարմացված)
15:10 / 19.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 22:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 19-ին, ժամը 08։27-ին, մարվել՝ 12։21-ին։ Այրվել է մոտ 1700 հակ անասնակեր։