Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Կաթնառատ գյուղում

15:12 / 19.11.2022

Նոյեմբերի 19-ին, ժամը 03:15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնառատ գյուղի 4-րդ փողոցում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին, մարվել՝ 15։05-ին։ Այրվել է 2000 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին