Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Հրազդան քաղաքում (թարմացված)
18:30 / 18.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։10-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։