Նորություններ
Պատահարներ
Հրդեհ բնակելի տնակում․ կա տուժած
16:50 / 18.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բանգլադեշ թաղամասի ատամնաբուժարանի մոտակայքում բնակելի տնակ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 16։34-ին։
Այրվել է Ներսիսյան թաղամասի թիվ 10/1 հասցեում գտնվող բնակելի տնակը (մոտ 77 քմ). ծխահարման հետևանքով բնակիչ Ս․ Մ․-ն հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։