Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Շիրակի փողոցում (թարմացված)
15:55 / 18.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ղ․) և «Mazda» (վարորդ՝ Հ․ Շ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության պատին, իսկ «Mazda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով։ Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։