Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է նռնակ

13:00 / 16.11.2022

Նոյեմբերի 16-ին, ժամը 11։06-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող  աղբամանում նռնակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հայտնաբերվածը F1 տեսակի նռնակ է՝ առանց պայթուցիչի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

← Վերադառնալ ցուցակին