Նորություններ
Պատահարներ
Այրվել է փայտե տնակ
23:58 / 14.11.2022

Նոյեմբերի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում գտնվող փայտե տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:27-ին, մարվել՝ 22:56-ին: Այրվել է փայտե տնակը (մոտ 27 քմ)։