Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 / 14.11.2022

Նոյեմբերի 14-ին, ժամը 10։50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Ն․ Ս․, ծնված 2001 թ․) և ուղևորը (Հ․ Ա․, ծնված 1989 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։14-ին։ Այրվել է «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան։

← Վերադառնալ ցուցակին