Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Կամարիս գյուղում (թարմացված)

11:05 / 10.11.2022

Նոյեմբերի 10-ին, ժամը 05։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի անասնագոմերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:30-ին, մարվել՝ 10։20-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 70 քմ), վառելափայտ (մոտ 6 խմ) և 2 փայտե պատուհան։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքից 1 ջրատար:

← Վերադառնալ ցուցակին