Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Լուկաշին գյուղում
20:08 / 09.11.2022

Նոյեմբերի 9-ին, ժամը 17։52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի Թամանյան փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:41-ին:
Այրվել են խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակների փայտե դռները՝ մասամբ և կենցաղային իրեր (մոտ 30 քմ)։