Նորություններ
Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 47․8 հա տարածքում բռնկված հրդեհները
07:30 / 09.11.2022

Նոյեմբերի 3-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1․2 հա, Չարենցավան քաղաքում՝ 1.1 հա,
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 1․5 հա,
Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ 44 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 47․8 հա։