Նորություններ
Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են «Պռոշյանի կոնյակի գործարանում» բռնկված հրդեհը (թարմացված)
22:50 / 08.11.2022

Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։45-ին։ Այրվել են փայտե տակդիրներ և ստվարաթղթե արկղեր։