Նորություններ
Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
07:35 / 31.10.2022

Հոկտեմբերի 26-31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 9 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան քաղաքներում, Զորական, Գետահովիտ, Լոռու մարզի Լերմոնտովո և Արարատի մարզի Արաքսավան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 38 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: