Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

07:30 / 31.10.2022

Հոկտեմբերի 26-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արևիկ-Եղեգնուտ, Լոռու մարզի Օձուն-Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհներին և Երևան-Գյումրի «Մ-1» միջպետական ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 10 տուժած։

← Վերադառնալ ցուցակին