Նորություններ

Պատահարներ

Հրդեհի ահազանգ Մեծավան գյուղում

17:06 / 28.10.2022

Հոկտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Կամոյի փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։04-ին, մարվել՝ 17։02-ին։ Այրվել է մոտ 6 տոննա անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին