Նորություններ

Պատահարներ

Նոյակերտ գյուղում այրվել է մոտ 1500 հակ անասնակեր

15:46 / 28.10.2022

Հոկտեմբերի 28-ին, ժամը 03:41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղի Րաֆֆու փողոցում՝ անասնագոմի տանիքում, այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:12-ին, մարվել՝ 13:32-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին