Նորություններ

Պատահարներ

Էլեկտրաքարշը բախվել է ավտոմեքենային. կա տուժած

22:40 / 27.10.2022

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ էլեկտրաքարշը բախվել է ավտոմեքենային. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղսի գյուղում բախվել են բեռնատար էլեկտրաքարշը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ. ծնված 1994 թ.), ինչի հետևանքով վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

← Վերադառնալ ցուցակին