Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած
20:20 / 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:26-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Volkswagen passat» մակնիշի ավտոմեքենային։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Մ․, ծնված 1990 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ գրանցվել է ուղևորի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։