Նորություններ
Պատահարներ
Սայաթ-Նովա գյուղում այրվել է անասնակեր (թարմացված)
20:45 / 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի 8-րդ փողոցի մոտակայքում կայանած տրակտորի կցորդչում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 19:00-ին: Այրվել է մոտ 230 հակ անասնակեր: