Նորություններ
Պատահարներ
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
14:35 / 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին, ժամը 12։45-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող ավտոմեքենայի սրահից նկատվում է ծուխ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Տ․ Բ․, ծնված 1984 թ․) սրահում․ կա տուժած։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է լավ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։52-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։