Նորություններ

Պատահարներ

Հրդեհի ահազանգ Վարդաշեն թաղամասում (թարմացված)

15:50 / 17.10.2022

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, մեկ ջրատար, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել են հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը (62 քմ)՝ գույքով և ջերմահարվել է մեկ ննջասենյակ (9 քմ)․ տուժածներ չկան։

← Վերադառնալ ցուցակին