Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սիփանիկ գյուղում

07:24 / 17.10.2022

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում այրվում է տնակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիփանիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:22-ին, մարվել` 04:22-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ) և հարակից մեկ այլ տնակ՝ գույքով (մոտ 36 քմ):

← Վերադառնալ ցուցակին