Նորություններ

Պատահարներ

Սևանի փողոցում բռնկված հրդեհը մարվել է

18:03 / 16.10.2022

Հոկտեմբերի 16-ին, ժամը 15:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցի թիվ 86 հասցեում՝ «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի շենքի 3-րդ հարկում (մոտ 300 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:20-ին: Մոտ 100 քմ տարածքում այրվել են կակաոյով պարկեր, ձկան պահածոններ, աղացներ և պատուհանների շրջանակներ (3 հատ), իսկ մոտ 50 քմ տարածքում ջերմահարվել՝ կենցաղային իրեր և պատերը։

← Վերադառնալ ցուցակին