Նորություններ
Պատահարներ
Փրկարարները բացել են փակ դռները
07:30 / 14.10.2022

Հոկտեմբերի 12-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Չարենցավան, Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի, Արարատի մարզի Մասիս, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։