Նորություններ
Պատահարներ
Ապարան քաղաքում այրվել է անասնակեր (թարմացված)
22:31 / 13.10.2022

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի Փոշտեր թաղամասում այրվում է բնակելի վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բաղդասարյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին, մարվել՝ 21։45-ին։ Այրվել է մոտ 120 հակ պահեստավորած անասնակեր։