Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Վահան գյուղում (թարմացված)

18:30 / 13.10.2022

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16։01-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահան գյուղում այրվում են տուն և անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 17։47-ին։ Այրվել է մոտ 250 հակ պահեստավորած անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին