Նորություններ
Պատահարներ
Փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառի ճյուղը
00:50 / 12.10.2022

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին ծառի ճյուղը ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։