Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Աշտարակի խճուղուց Դավթաշեն տանող ավտոճանապարհին
18:40 / 09.10.2022

Հոկտեմբերի 9-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղուց Դավթաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը․ նկատվում է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «BMW Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 2002 թ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել ճամփաբաժան զառիթափ հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Մ․ Ս․-ն հոսպիատալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի վրա։