Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

07:35 / 01.10.2022

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Քանաքեռավան, Տավուշի մարզի Դովեղ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին