Նորություններ
Պատահարներ
Սոլակ գյուղում այրվել է մոտ 45 հա խոտածածկույթ
23:54 / 29.09.2022

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19։15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆանտան գյուղի սարերում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոլակ գյուղի դաշտերում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:25-ին, մարվել՝ 22:52-ին: Այրվել է մոտ 45 հա խոտածածկույթ։