Նորություններ
Պատահարներ
Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ
22:40 / 29.09.2022

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 19:05-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։