Նորություններ

Պատահարներ

Այրվել է վագոն-տնակ

20:05 / 29.09.2022

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14։50-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Տերյան թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է չբնակեցված վագոն տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 25 քմ)՝ գույքով:

← Վերադառնալ ցուցակին