Նորություններ

Պատահարներ

Շինուհայր գյուղում այրվել է մոտ 11 հա հնձած ցորենի արտ

22:00 / 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է ցորենի հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:28-ին: Այրվել է մոտ 11 հա հնձած ցորենի արտ:

← Վերադառնալ ցուցակին