Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Մրգաշեն գյուղում
21:45 / 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին, ժամը 17։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի սկզբնամասում այրվում են ոչ բնակելի տնակ և խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։10-ին։ Այրվել են տնակի փայտե երեսպատումը (մոտ 36 քմ), գույքը և մոտ 200 քմ խոտածածկույթ։