Նորություններ
Պատահարներ
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
01:30 / 15.09.2022

Սեպտեմբերի 14-ին, ժամը 22։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:58-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։