Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Էջմիածին քաղաքում (թարմացված)
22:30 / 01.09.2022

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի «Հայաստանի կույրերի միավորման Արմավիրի ուսումնաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ -ի շենքի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 21 շենքի տանիքում (մոտ 800 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։50-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ)։
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շենքից տարահանել են 54 բնակչի։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Վաղարշապատ համայնքից մեկ ջրատար։