Նորություններ
Պատահարներ
Այրվել է մոտ 400 հակ անասնակեր
02:40 / 01.09.2022

Օգոստոսի 31-ին, ժամը 22։57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բարեկամության փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:49-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 02:02-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր: