Նորություններ
Պատահարներ
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ
20:00 / 31.08.2022

Օգոստոսի 31-ին, ժամը 15:24-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ։
Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանիվ նավակը մոտեցրել են ափ։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 19:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 15 մետր հեռավորության վրա նկատել են խեղդվող քաղաքացու։
Ջրափրկարարները նշված հատվածից ափ են դուրս են բերել Ն․ Գ․-ին (ծնված 1983 թ.)։ Վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից։